Աժ արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկությունները ԿԸՀ-ն կհրապարակի երեք ժամը մեկ։ «ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 592 486 ընտրող։ 465 քաղաքացի էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 31-ից դեկտեմբերի 2-ը կատարել է իր քաղաքացիական պարտքը», - տեղեկացրեց Տիգրան Մուկուչյանը։ Կուսակցությունների և դաշինքների ընտրացուցակներում ընդգրկված է 1444 թեկնածու։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված 20099 քաղաքացուց չի ներկայացել 94-ը։