ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լևոն Տեր Պետրոսյան. Կա՞ մեկը, որ Արցախի հարցում մտահոգություն չունենա

Լևոն Տեր Պետրոսյան. Կա՞ մեկը, որ Արցախի հարցում մտահոգություն չունենա
09.12.2018 | 18:09

9/18 ընտրատեղամասում քվեարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քվեարկությունից հետո լրագրողները մի քանի հարց են ուղղել Տեր-Պետրոսյանին՝ ապրիլյան հեղափոխության, Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին: Նա չի պատասխանել հարցերին՝ պարզաբանելով, որ դա կարող է դիտվել քարոզչություն: Հարցին՝ մտահոգվա՞ծ եք Արցախի հարցով, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ