ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն

Նիկոլ Փաշինյան. Քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն
10.12.2018 | 11:48

Քվեարկության արդյունքները վկայում են, որ «Իմ քայլը» դաշինքը ապագա խորհրդարանում ձևավորելու է բացարձակ մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն` լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:


«Ապագա խորհրդարանի էֆեկտիվությունը կախված է քվեարկության արդյունքներից: Պարզ է, որ քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն», - նշեց Ն.Փաշինյանը:

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ