ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ազգային ժողով երեք քաղաքական ուժ է անցնում

Ազգային ժողով երեք քաղաքական ուժ է անցնում
10.12.2018 | 11:49

ԿԸՀ նախնական արդյունքների համաձայն, ՀՀ նոր խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ։ «Իմ քայլը» դաշինքի օգտին են քվեարկել ընտրողների 70.43 տոկոսը, ԲՀԿ-ի օգտին՝ 8.27, ԼՀԿ-ն ստացել է ձայների 6.37 տոկոսը։
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսի շեմը։ Նրանց օգտին քվեարկել են ընտրողների 4.70 և 3.89 տոկոսը։

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ