ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Իմ քայլը» դաշինքից ովքեր կգնան խորհրդարան, ովքեր՝ կառավարություն

«Իմ քայլը» դաշինքից ովքեր կգնան խորհրդարան, ովքեր՝ կառավարություն
11.12.2018 | 12:44

«Ժամանակը» գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՔՊ-ի վարչության նիստը, որի ժամանակ քննարկվել է ապագա կառավարության ձևավորման հարցը:
Նիստում որոշվել է, թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուներից ով կարող է լինել կառավարությունում, իսկ ովքեր կգնան խորհրդարան: Կառավարության կազմում կարող են լինել նաև «Իմ քայլի» ցուցակում չընդգրկված անձինք»:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ