ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը վախենում է, որ իրեն պաշտոնանկ կանեն

Թրամփը վախենում է, որ իրեն պաշտոնանկ կանեն
11.12.2018 | 12:44

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ մտավախություն ունի, որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմած դեմոկրատները կարող են իրեն պաշտոնանկ անել` գրում է CNN-ը՝ Թրամփին մոտ քաջատեղյակ աղբյուրին հղումով: 72-ամյա նախագահը պաշտոնանկ արվելու հեռանկարը միանգամայն իրատեսական է համարում: Նախօրեին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ նախագահ Թրամփի՝ ճաղերի հետևում հայտնվելու հեռանկարն իրական է: CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում կոնգրեսմենը չի բացառել, որ նախագահի պաշտոնը լքելու օրը Թրամփը կարող է բանտում հայտնվելու սպառնալիքի առաջ կանգնել:
«նախագահի պաշտոնը լքելու օրն Արդարադատության նախարարությունը կարող է մեղադրանք առաջադրել Թրամփի դեմ»,-ասել է Շիֆը՝ մանրամասնելով, որ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենի խոստովանությունները վկայում են, որ նախագահն իրոք հանցանք է գործել: Քոհենը պատմել էր, որ Թրամփի անմիջական ուղղորդմամբ պայմանավորվել է National Enquirer-ի ղեկավարության հետ նախկին երկու պոռնոաստղերից Թրամփի հետ սեքսուալ կապի մասին պատմող պատմությունների հրապարակման իրավունքը գնելու շուրջ: Թրամփի թիմը փորձել է այնպես անել, որ պատմությունները չտարածվեն մամուլում: Դա տեղի է ունեցել 2016թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում: Թրամփն ամեն ինչ արել է իրեն վարկաբեկող նյութերի հրապարակումը կանխելու համար: Երկու պոռնոաստղն էլ խոշոր գումար են ստացել Թրամփից ու համաձայնել լռել:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ