Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի Վրաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել էր նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ինչից հետո ՀՀ նախագահը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ էին հղել: