ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու հարցը

Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու հարցը
11.12.2018 | 23:38

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը։ Նման միջնորդությամբ հանդես է եկել վարույթն իրականացնող մարմինը։ Կեսօրից հետո մեկնարկած նիստը մեկ ժամով հետաձգվել էր, քանի որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունն էր վատացել։ Մանվել Գրիգորյանը կալանավորված է 2018-ի հունիսի 19-ից։ Նա մեղադրվում է ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։ Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Գրիգորյանը առողջական թեթև խնդիր է ունեցել, կանչել են շտապօգնություն և բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա կարողացել է մասնակցել նիստին և նույնիսկ հանդես եկել խոսքով։ Փաստաբանի փոխանցմամբ, Գրիգորյանն ասել է, որ թեպետ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, բայց պատրաստ է իր վրա վերցնել նաև հարազատներին, մերձավորներին մեղսագրվող արարքների համար նախատեսվող պատասխանատվությունը։ Մկրտչյանն ասաց նաև, որ Գրիգորյանին գրավով ազատ արձակելու մասին դատարանին միջնորդություն է ներկայացվել՝ 20 մլն դրամի չափով։

«Սա իրատեսական չափ է և հնարավոր է այլ խողովակներով այդ գումարը գտնել ու մուծել», - ասաց փաստաբանը։ Խափանման միջոցի հարցի քննությունն իրականացվում է դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ։ Դատավորը, ըստ փաստաբանի, կանխակալ վերաբերմունք ունի այս գործով և շատ հեշտ հնարավոր կլինի նախաքննական մարմնի կողմից նրա նկատմամբ ճնշում գործադրելը:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ