ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Չինաստանը առաջիկա 25 տարիներին ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիք կլինի: Հարցազրույցի ժամանակ ամերիկացի լրագրող Հյու Հյուիթը Պոմպեոյին հարցրել է՝ Չինաստանն Արևմուտքի համար ամենամեծ վտա՞նգն է, ավելի լուրջ, քան Ռուսաստանը կամ Իրանը: Դիվանագետը պատասխանել է, որ ինքը չի կարծում, որ «այդ հարցում կարող են կասկածներ լինել»: Ըստ նրա՝ 5-ամյա, 10-ամյա, 25-ամյա ժամկետում, միայն պարզ ժողովրդագրության և հարստության շնորհիվ, Չինաստանը կլինի ամենամեծ խնդիրը իր երկրի համար։