factor.am-ը հաղորդում է` ավելի քան 70 տոկոս ձայն ստացած «Իմ քայլը» դաշինքում սկսվել են քննարկումները, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի Ազգային ժողովում և կառավարությունում: Ամենաինտրիգայինը ԱԺ նախագահի հնարավոր թեկնածուի հարցն է: Մամուլում տևական ժամանակ շրջանառվում էր ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանի անունը, վերջերս էլ՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասին գրվեց: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հարցազրույցներից մեկում չէր հերքել իր՝ ԱԺ նախագահ դառնալու հեռանկարը, թեև հավելել էր, որ այլ անուններ ևս քննարկվում են: Factor.am-ի տեղեկություններով՝ բացի Արարատ Միրզոյանից ԱԺ նախագահի պաշտոնի համար այլ թեկնածուի անուն, կարծես թե, չի քննարկվում ՔՊ-ում: Հենց նա էլ կընտրվի ԱԺ նախագահ, երկու փոխնախագահների պաշտոնները կտրվեն ՔՊ վարչության անդամներ Լենա Նազարյանին և Ալեն Սիմոնյանին: