ԲՀԿ-ն նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվ` ֆեյքեր, համացանցում բարձր սատարում ունենալու տպավորություն ստեղծելու նպատակով։ Այս ֆեյքերը կառավարել են ԲՀԿ-ին կից երիտասարդական մի շարք կազմակերպությունների անդամներ՝ մեկ անձը 5 «ֆեյք» սկզբունքով` գրում է fip.am-ը՝ նշելով, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փաստերի ստուգման թիմի անդամներից մեկին հաջողվել է «աշխատանքի անցնել» այդ կառույցներից մեկում և կարողացել են պարզել այն ամենը, ինչը ներկայացրել են: