ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը ԱԺ արտահերթ ընտրություններին

«Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը ԱԺ արտահերթ ընտրություններին
11.12.2018 | 23:51

«Նեզավիսիմայա գազետա»-ի թղթակից Յուրի Ռոքսն «Փաշինյանի ակնկալված հաղթանակը կայացավ» հոդվածով անդրադարձել է դեկտեմբերի 9-ին Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ներկայացնելով ԿԸՀ-ի պաշտոնական տվյալները՝ հեղինակն ուշագրավ է համարում, որ այս անգամ խորհրդարան անցան միայն այն ուժերը, որոնք աջակցել են «թավշյա հեղափոխությանը»:

«Իրական ընդդիմության դերին հավակնող ՀՀԿ-ն մնաց բորտից դուրս, ինչից հետո իրեն հռչակել է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ»,-հիշեցնում է Ռոքսը՝ հավելելով, որ իրադարձությունների նման զարգացումից հետո, խորհրդարանում ընդդիմություն կդառնան «ակնհայտ արևմտամետ» «Լուսավոր Հայաստան»-ն ու «վաղուց արդեն ռուսամետ ներկայացող» ԲՀԿ-ն:
Հոդվածագրի կարծիքով՝ միակ բանը, որ կարող էր հակասել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ակնկալիքներին ու առաջացներ նրա հիասթափությունը, ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշն էր: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին արտահերթ ընտրություններ և պատմության մեջ առաջին անգամ դրանց մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից պակասը»,-գրում է Ռոքսը՝ նկատելով, որ միայն Փաշինյանի ակտիվության կոչից հետո ընտրողներն օրվա երկրորդ կեսին ինչ-որ չափով «աշխուժացան»: Ռոքսը ենթադրում է, որ մասնակցության ցածր ցուցանիշի վրա ազդել է երկու գործոն՝ վատ եղանակն ու ընտրողների՝ Փաշինյանի և նրա դաշինքի հաղթանակում կասկած չունենալու փաստը: «Ամեն դեպքում ինքը՝ հաղթողը, դեռևս դժգոհություն չի հայտնել այս առնչությամբ. առայժմ ամեն ինչ ընթանում է իր ծրագրածին համապատասխան»,-եզրափակում է Ռոքսը:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ