ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թբիլիսին արգելափակում է Բրիջիթ Բրինքի նշանակումը Վրաստանում ԱՄՆ դեսպան

Թբիլիսին արգելափակում է Բրիջիթ Բրինքի նշանակումը Վրաստանում ԱՄՆ դեսպան
12.12.2018 | 13:32

Վրաստանի իշխանությունները արգելափակում են ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու Բրիջիթ Բրինքի նշանակումը, որովհետև նա ենթադրաբար լավ վերաբերմունք ունի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ու նրա քաղաքական ուժի նկատմամբ: Վկայակոչելով ամերիկացի նախկին ու գործող մի քանի պաշտոնյաների՝ գրում է Foreign Policy-ը: Ըստ հրապարակման՝ Թբիլիսին հասկացրել է, որ չի ստորագրի Բրինքին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու ագրեմանը` դիվանագիտական փաստաթուղթը, որ երկիրը ընդունում է դեսպանի նշանակումը: Սակայն երկու երկրների պաշտոնյաները Foreign Policy-ի հետ զրույցներում վիճարկելի են համարել պատճառաբանությունը: Նրանք Բրիջիթ Բրինքին բնութագրել են պրոֆեսիոնալ, որը երբեք վերաբերմունք չի արտահայտել Սահակաշվիլիի կամ նրա կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման նկատմամբ: Պաշտոնյաներից մեկն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը կուլիսներից ակտիվորեն աջակցել է Բրինքի թեկնածությանը:


Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանությունից՝ ասելով, թե Սպիտակ տունը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու պաշտոնապես դեռ չի առաջադրել: Իսկ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ «Թրամփի վարչակազմը դեսպանների պաշտոնում առաջադրում է ուժեղ, որակյալ թեկնածուների և գործադրում է բոլոր ջանքերը նշանակումները հնարավորինս արագ կատարելու համար, ներառյալ՝ Վրաստանում: Մենք չենք մեկնաբանում ներքին գործընթացի իրավիճակը»: Վրաստանի կառավարության մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Ըստ ամերիկյան ու վրացական տարբեր աղբյուրների՝ Բրիջիթ Բրինքի թեկնածությունը մերժելու որոշման հետևում կանգնած է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, երկրի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, չնայած դժվար է հաստատել այդ պնդումը:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ