ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԺ ընտրություններից հետո Երևանը շնորհավորանքներ է ստանում

ԱԺ ընտրություններից հետո Երևանը շնորհավորանքներ է ստանում
12.12.2018 | 13:34

Ընտրությունների կապակցությամբ շնորհավորական ուղերձում ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է ընտրություններին հետևած միջազգային դիտորդների գնահատականները, որ ընտրությունները մրցակցային էին, և իր հերթին ընդգծում ՝ ընտրական գործընթացը վայելում էր հանրային լայն աջակցություն և հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ:


«Այս տարին Հայաստանի համար նշանակալի փոփոխության ժամանակ էր: 27 տարի ԱՄՆ-ը ձգտել է աջակցել ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք շարունակելու ենք անել դա»` ԱՄՆ պետքարտուղարը անհամբերությամբ է սպասում Հայաստանի նոր խորհրդարանի և կառարավարության հետ աշխատանքին՝ նշելով. «Խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը և գործընկերությունը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական հաստատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, խրախուսելու առևտուրն ու ներդրումները և ապահովելու տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությունը»։


Բրյուսելը ևս ակնկալում է Հայաստանի ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ աշխատելուն ՝ խորացնելու երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները:
«Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կառուցմանը», - հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի գերատեսչությունը։


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր աջակցությունը հայտնել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը և վերահաստատել Երևան իմ այցի շրջանակում ձեռք բերված համաձայնությունը՝ մեր հարաբերությունների խորացման վերաբերյալ»,- հայտարարել է օգոստոսին Երևան այցելած Կանցլեր Մերկելը հավելով, որ ուրախ կլինի մոտ ապագայում կրկին հանդիպել Փաշինյանին։
Ռազմավարական գործընկեր Ռուսաստանից շնորհավորական ուղերձը հապաղում է։ Նախագահ Վլադիմիր Պուտինը 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով Սերժ Սարգսյանին հենց հաջորդ օրն էր շնորհավորել:
Վրաստանն է հիացմունքով արձագանքում հայաստանյան ընտրություններին:
Տպավորիչ էր, հայտարարել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հույս հայտնելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների էլ ավելի կխորանան:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցույթամբ վարչապետի պաշոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել էր Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ