ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դատարանը որոշեց երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքը

Դատարանը որոշեց երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքը
12.12.2018 | 23:28

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Աժ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու՝ քննիչի միջնորդությունը և մերժել գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը` հայտնեց 62-ամյա գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր` առողջական վիճակի պատճառով:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ