ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յենս Ստոլտենբերգը դատապարտել է հարձակումը Ստրասբուրգում

Յենս Ստոլտենբերգը դատապարտել է հարձակումը Ստրասբուրգում
12.12.2018 | 23:32

«Ես վճռականորեն դատապարտում են Ստրասբուրգի անիմաստ հարձակումը: Իմ մտքերը զոհերի և վիրավորվների ընտանիքների և հարազատների հետ են: Մենք միակարծիք ենք Ֆրանսիայի հետ մեր արժեքների պաշտպանության և բաց հասարակության հարցում», — Twitter-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ոստիկանությունը ձերբակալել է նախօրեին Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում հրաձգություն իրականացրած տղամարդու եղբայրներին։ Figaro թերթի փոխանցմամբ` խոսքը երկու եղբայրների մասին է, DNA պարբերականը նշում է, որ ձերբակալվել է միայն մեկ եղբայրը:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ