ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուստամյանը՝ ՀՅԴ բյուրոյի ղեկավարի փոփոխության մասին

Ռուստամյանը՝ ՀՅԴ բյուրոյի ղեկավարի փոփոխության մասին
13.12.2018 | 13:36

Երկու տասնամյակ խորհրդարանում ներկայացված ՀՅԴ-ն ընտրություններում պարտությունն ընդունում է՝ անցյալից դասեր քաղած: «Ամենակարևոր դասը, ասել ենք, որ ՀՅԴ-նիր տեսակին և իր նկարագրին համապատասխան պետք է չմտնի այս կամ այն համագործակցությունների մեջ, որտեղ առանց իրեն որոշումներ են կայացնում, և վերջում պարզվում է, որ դրանից ոչ միայն ՀՅԴ-ն է կորցնում իր վարկանիշի առումով, այլև երկիրը չի շահում»` ասել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Կիսատ քայլերից հետևություն անելով՝ առաջ են շարժվելու դեպի հունվարյան մեծ ժողով․տոներից հետո ՀՅԴ համաշխարհային ժողովն է լինելու Երևանում: Ողջ աշխարհի դաշնակցական պատվիրակները կընտրեն ղեկավար մարմին չորս տարի ժամկետով․«Մենք ունենք առաջիկայում նաև ընդհանուր ժողով: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կքննարկի, կվերլուծի, և նոր էջ կուսակցության մարտավարության համար կբացվի, որովհետև հիմա մենք նոր վիճակում ենք»:


Բյուրոն 11 քաղաքական ներկայացուցիչ ունի: Այժմ Հայաստանից ներկայացված են Սպարտակ Սեյրանյանը, Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը և Կիրո Մանոյանը: 18 տարի ղեկավարում է Հրանտ Մարգարյանը: Հարցին` հնարավոր է, որ կուսակցության մարտավարության վերանայման, քաղած դասերի համատեքստում Բյուրոյի ղեկավարն էլ փոխվի, Ռուստամյանն արձագանքեց․ «Ամեն ինչ հնարավոր է: Երբեք էդպես էլ մարդիկ լավ չկարողացան էդ բանը ըմբռնել, երևի էս նոր փուլը կբերի դրան, որ էդ էլ հասկանան, որ հանիրավի մեղադրանքներ ՀՅԴ-ին ուղղելը, որ Դաշնակցությունը մեկ անձ է ղեկավարում, բացարձակապես իրականության հետ որևէ աղերս ու կապ չունի: Ոչ Հրանտ Մարգարյանը, ոչ Արմեն Ռուստամյանը, ոչ որևէ մեկը Դաշնակցության մեջ առաջնորդելու, դրոշակը վերցրած և, էսպես ասած, բոլորին ստիպելու, որ իրենց ուզածով անեն, էդ կուսակցությունը չի ՀՅԴ-ն՚:
Այս փուլում մոտ 49 հազար ձայն ստանալն էլ Արմեն Ռուստամյանը ոգևորիչ է համարում: Երիտասարդ դաշնակցականների դերակատարումն ակնհայտ էր այդ գործում: 128-ամյա կուսակցությունում համոզվել են, որ սերնդափոխության պահն է հասունացել․ «Ես տեսա այն ոգևորությունը, որը մեր երիտասարդության մեջ կա, ես տեսա այն ոգևորությունը, որ մեր շարքերում կա: Այսինքն, ընդհանուր գծի առումով, գնահատումների առումով, Դաշնակցության՝ այս փուլի հասնելու և եղած բոլոր խնդիրները լուծելու առումով մեծ խնդիրներ ես չեմ տեսնում: Ես վստահ եմ, որ սա կգնահատվի, որ ընդհանուր ուղեգիծը ճիշտ է եղել: Պարզապես մարտավարական փոփոխությունների հարցեր կդրվեն: Մանավանդ հիմա տեսնում եմ, որ երիտասարդներ կան շատ լավ աճած, գիտակ, հասկանում են, վերլուծում են: Այնպես որ, մեր երթը անպայման շարունակվելու է»:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ