ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքը անձնական ներդրումներ է անելու: Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորմանը, որ իրենք էլ ինչ-որ բան ստանան իշխանական կերակրատաշտից: Մինչդեռ Ծառուկյանը ի սկզբանե իմացել է, որ կոալիցիա էլ չի լինելու, ուղղակի խաբել է երկրորդ էշելոնի թեկնածուներին, որ նրանք ԲՀԿ-ի ցուցակով մասնակցեն ընտրություններին, ինչ-որ ձայներ ապահովեն կուսակցությանը, որ ինքն ու իր թիմը առանց մատը մատին տալու պատգամավորական մանդատ ստանան: