ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայում արագընթաց գնացք է վթարվել

Թուրքիայում արագընթաց գնացք է վթարվել
13.12.2018 | 13:43

4 մարդ է մահացել, 43-ը՝ տուժել Անկարայից Քոնյա ուղևորվող արագընթաց գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնում է NTV-ն: Ռելսերից դուրս է եկել երկու վագոն: Գնացքն այնուհետև բախվել է մերձքաղաքային գնացքին: Վթարի հետևանքով մեծ թվով մարդիկ վնասվածքներ են ստացել, նրանց ճշգրիտ թիվը հստակեցվում է:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ