ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանին կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը

Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանին կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը
13.12.2018 | 13:45

«Ժամանակը» գրում է. «Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նոր կառավարությունում կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը: Նա երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սահմանադրական դատարանում: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու էր «Իմ քայլը» դաշինքի կողմից` Երևանի Դավիթաշեն, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանները ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում»:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ