Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն հայտնեցին Թերեզա Մեյին: Հօգուտ նրա մնալու քվեարկել Է 200 պատգամավոր, դեմ՝ 117-ը: Քվեարկությունը եղել Է գաղտնի: Մեյը մնում Է Պահպանողական կուսակցության նախագահ եւ պահպանում Է վարչապետի պաշտոնը: Այժմ մեկ տարվա ընթացքում ոչ ոք չի կարողանա վերստին Մեյին՝ որպես կուսակցության նախագահի անվստահություն հայտնելու քվեարկություն նախաձեռնել:
«Ես շնորհակալ եմ պաշտպանության համար, սակայն զգալի թվով գործընկերներ քվեարկեցին իմ դեմ, եւ ես լսում եմ նրանց»,- հայտարարել Է Մեյը քվեարկությունից հետո՝ հավելելով, որ մտադիր Է շարունակել աշխատանքը: Նրա նկատմամբ վստահության հարցի շուրջը պահպանողականների քվեարկությունից քիչ առաջ Թերեզա Մեյն ասել Է, որ վարչապետի պաշտոնից կհեռանա նախքան ընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված են 2022-ին: Քաղաքական գործիչները եւ դիտորդները տարբեր գնահատականեր են տվել ձայների ներկայիս բաշխմանը: BBC-ի քաղաքականության բաժնի խմբագիր Լորա Քունսբերգի կարծիքով՝ այդ արդյունքները, մինեւնույն Է, վնաս են հասցնում Մեյի հեղինակությանը. խորհրդարանում նրա գործընկերների 37 տոկոսը կարծում Է, որ նա պետք Է հեռանա: Խորհրդարանական Ջեյկոբ Ռիզ Մոգը, որը եղել Է պատգամավորների քվեարկությունը նախաձեռնողների թվում, հայտարարել Է, որ Մեյի ստացած քվեների քանակը սարսափելի արդյունք Է, եւ նրան պաշտոնաթող լինելու կոչ Է արել: Շոտլանդիայի գործերի նախարար Դեւիդ Մանդելը համոզիչ Է համարել Մեյի հաղթանակը, իսկ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել Է, որ քվեարկության արդյունքը սաստիկ հարված հասցրեց Մեյի հեղինակությանը: Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նշել Է, որ Brexit-ի շուրջ պայմանավորվածույթան հետ կապված իրադրությունը չի փոխվել, իսկ Մեյին հարկ կլինի վերստին Համայնքների պալատի քվեարկությանը դնել իր ահավոր, ինչպես ինքն Է արտահայտվել, պայմանագիրը Եվրամիության հետ:
«Թերեզա Մեյն արդեն չունի խորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունը, նրա կառավարության շարքերում քաոս Է տիրում, եւ նա ի վիճակի չԷ այնպիսի համաձայնության հասնել Brexit-ի շուրջ, որը կհամապատասխաներ ամբողջ երկրի շահերին»,- ասել Է Քորբինը: