ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամասիայում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30 սմ-ի

Ամասիայում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30 սմ-ի
13.12.2018 | 13:47

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեսյբուքում հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է Ամասիայում տեղացած ձյան առատությունը:

«Ամասիան՝ այսօր առավոտյան։ Ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30 սմ-ի», գրել է Գագիկ Սուրենյանը:
Դեկտեմբերի 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ՝ դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ