ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լոս Անջելեսի թանգարանը 1 միլիոն դոլար է նվիրել Հայ-ամերիկյան թանգարանին

Լոս Անջելեսի թանգարանը 1 միլիոն դոլար է նվիրել Հայ-ամերիկյան թանգարանին
13.12.2018 | 13:48

Առաւել քան 1000 նուիրատուներ, համակիրներ, հոգեւորականներ, պետական պաշտօնատարներ եւ համայնքային ղեկավարներ ներկայ եղան Հայ-ամերիկեան թանգարան եւ մշակութային կեդրոնի անդրանիկ ճաշկերոյթին, որ տեղի ունեցաւ Կիրակի, 9 Դեկտեմբերին, Հոլիվուտի հռչակաւոր «Տոլպի» սրահին մէջ` հայտնում է Ասպարեզը:

Ձեռնարկը առիթ մը հանդիսացաւ մեծարելու թանգարանին Կլենտէյլի քաղաքամէջը գտնուող բաղձալի տարածք մը տրամադրած Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդը, ծրագիրին իրականացման համար նահանգային իշխանութիւններէն նիւթական յատկանշական աջակցութիւն ապահոված՝ Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինօն եւ նոյն մարմինին պատուոյ նախագահ Քեւըն տէ Լէոնը, Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանի խօսնակ Էնթընի Ռենտընը եւ խորհրդարանական Ատրին Նազարեանը։ Ձեռնարկին մեծագոյն անակնկալը հանդիսացաւ Լոս Անճելըս գաւառի վերահսկիչ Քեթրին Պարկըրի այն յայտարարութիւնը, թէ գաւառը եւս որոշած է 1 միլիոն տոլար նուիրելով՝ գործնականապէս մասնակցիլ պատմական այս ծրագիրին իրականացման։

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ