ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Թրամփ. Հայերը խելացի եւ աշխատասեր ժողովուրդ են

Դոնալդ Թրամփ. Հայերը խելացի եւ աշխատասեր ժողովուրդ են
13.12.2018 | 13:51

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել, որի շրջանակներում ԱՄՆ-ը ուղղակի օգնություն կտրամադրի Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնություններին: Օրենքի ստորագրմանը ներկա է եղել Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը: «Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ», -պատմում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը։ «Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որը ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղում է հալածվող համայնքներին, այդ թվում և կրոնական կազմակերպությունների միջոցով», - նշել է Դոնալդ Թրամփը:


«Այս փաստաթղթով մեր պետությունը որոշել է, որ հետայսու պիտի թույլ չտա, որ քրիստոնյաները տառապեն և ամեն կերպ նյութական և բարոյական օգնություն տրամադրի նրանց», - Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով, ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է բաշխել Իրաքում և Սիրիայում բնակվող, արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների և եզդիների միջև. «Նրանք, ովքեր գաղթական են և ծանր վիճակում են, նույնպես պետք է օգտվեն ամերիկյան նպաստից: 300 միլիոն դոլարի մասին է խոսքը»:


Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արևելքից քրիստոնյա գաղթականներին ընդունելու գործում, նշում է արքեպիսկոպոսն ավելացնելով, որ հատուկ տպավորված էր Հայաստան կատարած այցից Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նախագահ Թրամփն էլ հայերի մասին նա լավ էր տեղեկացված. Ես հայ եմ, ասացի: Օ~, հայերն, ասաց, խելացի և աշխատասեր ժողովուրդ են: Այո, ասացի, և բարեկամներդ են»:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ