ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղազախստանը պաշտպանել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին

Ղազախստանը պաշտպանել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին
13.12.2018 | 23:39

ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանը պաշտպանել է կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին` Աստանայում ընդունելով Զասին, Նազարբաևը նաև որոշ մանրամասներ է հայտնել Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին այս հարցի քննարկումներից:

«Սանկտ Պետերբուրգում երկրների նախագահները որոշել են աջակցել ձեր թեկնածությանը, որն առաջադրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Դուք արդեն սկսել եք հանդիպումները կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների հետ: Ինչպես հայտնի է, Ղըրղզստանն է այժմ նախագահում ՀԱՊԿ-ում, և վստահ եմ, որ ձեր հանդիպումները լավ են անցել»,- ասել է Նազարբաևը։ Նա արդեն ասել էր, թե նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ-ի անդամները որոշել են, որ Հայաստանի ներկայացուցչից հետո գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի ներկայացուցիչը:


Հայկական կողմը հերքել էր այս հայտարարությունները և պնդել, որ հարցը որոշվելու է փոխհամաձայնությամբ:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ