ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բակո Սահակյանը Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է ներքին և արտաքին քաղաքականության հարցեր

Բակո Սահակյանը Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է ներքին և արտաքին քաղաքականության հարցեր
13.12.2018 | 23:40

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի և Հայաստանի 2019-ի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ