ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մարիա Զախարովա.Մոսկվան և Երևանը երկկողմ հարաբերությունների զարգացման շատ լավ ներուժ ունեն

Մարիա Զախարովա.Մոսկվան և Երևանը երկկողմ հարաբերությունների զարգացման շատ լավ ներուժ ունեն
13.12.2018 | 23:41

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, թե Մոսկվան և Երևանը երկկողմ հարաբերությունների զարգացման շատ լավ ներուժ ունեն: «Մենք հսկայական ներուժ ունենք, կան բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու և պահպանելու այն դինամիկան, որի հիմքը դրվել է նախկինում: Մենք երկկողմ հարաբերությունների արտակարգ լավ դինամիկա ենք ունեցել, որոնք կառուցվել են տարիներով, իր նպաստը բերելով երկու երկրների ժողովուրդներին: Կարծում եմ՝ Հայաստանում գիտեն, թե որքան է Ռուսաստանը ներդրել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, թե քաղաքական կամք, թե նյութական ռեսուրսներ։ Եվ ես կրկնում եմ՝ մենք միշտ շահագրգռված ենք, որ մեր հարևանները, մեր բարեկամ ժողովուրդները բարգավաճեն: Դա առաջին հերթին մեր շահերից է բխում»,-ասել է Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ դինամիկան պետք է պահպանել, և գտնել համագործակցության նոր ուղիներ:

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ