ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լավրովը Բաքվում քննարկելու է նաև Ղարաբաղի հարցը

Լավրովը Բաքվում քննարկելու է նաև Ղարաբաղի հարցը
13.12.2018 | 23:42

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում՝ բանակցությունների ժամանակ քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ այսօր կա հայ-ադրբեջանական երկխոսություն Ղարաբաղի շուրջ։ Լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Զախարովան չի պատասխանել, նկատել է, որ դա քայլերի մի ամբողջ համալիր է, որը պետք է մշակել, և դրանով պետք է զբաղվեն կողմերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ։


Լավրովը Բաքու է մեկնում՝ մասնակցելու Սևծովյան համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստին, որտեղ առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Լավրովն ու Ալիևը քննարկելու են երկկողմ փոխհարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր, տարածաշրջանային ու միջազգային թեմաներ:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ