ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հանրայինում լարված իրավիճակ է

Հանրայինում լարված իրավիճակ է
13.12.2018 | 23:44

Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է գրել:


Facebook-ի իր էջում նա տեղեկացրել է, որ «քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում»: Վահագն Թևոսյանը «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Աժ պատգամավոր:


Հանրային հեռուստաընկերությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Լարվածություն է առաջացել է մեկնաբան Պետրոս Ղազարյանի Հանրային տեղափոխվելուց որոշ ժամանակ անց: Պետրոս Ղազարյանը երկար տարիներ աշխատում էր Գագիկ Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերությունում: Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնին է ձգտում Պետրոս Ղազարյանը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հովանավորությամբ:
Հեռուստաընկերության լրատվական ծառայությունում մերժում են Պետրոս Ղազարյանին, և նրա հնարավոր նշանակումը դժգոհության ալիք է բարձրացրել աշխատակիցների շրջանում: Նրանք մտավախություն ունեն, որ կփոխվի անձնակազմը, կհեռացվեն արդեն աշխատող լրագրողները՝ նոր աշխատակազմ ստեղծելու պատրվակով: Խնդրահարույց են Ղազարյանի մարդկային որակներն ու մասնագիտական կոմպետենտությունը՝ հաշվի առնելով նրա՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում լրատվականի տնօրեն աշխատելու անհաջող փորձը: Պետրոս Ղազարյանին այդ պաշտոնում նշանակելու հարցում, բացի Ալեն Սիմոնյանից, աջակցում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ