ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

2018-ի կորուստները

2018-ի կորուստները
13.12.2018 | 23:48

2018-ը հարուստ էր բուռն զարգացումներով, լավ և վատ իրադարձություններով, այդ թվում՝ համաշխարհային մշակույթի մեծ կորուստներով:
Շառլ Ազնավուր` հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հոկտեմբերի 2-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային ու ռուսական էստրադայի, թատրոնի ու կինոյի արտիստ Ռոման Կարցևը՝ իրական ազգանունը Կաց: Ամռանը 76 տարեկանում կյանքից հեռացել է «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը: Աստղի վերջին համերգը տեղի է ունեցել 2017-ի օգոստոսին: Հոկտեմբերին Բարսելոնայում մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն (Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե), նա 85 տարեկան էր:
Համաշխարհային կինոարվեստի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին մահացել է 2018-ի դեկտեմբերին:
2018-ի նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ում կյանքին հրաժեշտ է տվել 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Այս տարի աշխարհը հրաժեշտ է տվել մեր ժամանակների լավագույն գիտնականներից մեկին՝ ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» աշխատության հեղինակ Սթիվեն Հոքինգին: Նա մահացել է բրիտանական Քեմբրիջում ՝ 76 տարեկանում: 2018-ի օգոստոսի 30-ին 80 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնը: 2018-ի մարտին Մոսկվայում 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը: Ռուս հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկին կյանքից հեռացել է 2018-ի օգոստոսին:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ