Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Բախտաձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Նա հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մամուկա Բախտաձեին շնորհավորանքի համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները կշարունակեն արդյունավետ փոխգործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների զարգացման և ժողովուրդների բարեկեցության: