ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ Սենատն ընդունել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգին Խաշոգջիի սպանության պատասխանատուն համարող բանաձևի նախագիծ

ԱՄՆ Սենատն ընդունել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգին Խաշոգջիի սպանության պատասխանատուն համարող բանաձևի նախագիծ
14.12.2018 | 12:33

ԱՄՆ Սենատն ընդունել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդին պատասխանատվության ենթարկելու պահանջով բանաձևի նախագիծ, որով արքայազնը ճանաչվել է ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գլխավոր պատասխանատուն:


Սենատի նախագիծը նախ պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատում, այնուհետև ներկայացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը:
Բանաձևի նախագիծը մշակել ու ներկայացրել են Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները՝ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի գլխավորությամբ: Փաստաթուղթն օրենքի ուժ չունի, միայն ամրագրում է Սենատի դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Առաջարկված փաստաթղթում սաուդյան արքայազնը համարվում է տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն, քանի որ նա է ղեկավարել անվտանգության ուժերը սպանության իրականացման ժամանակահատվածում:
Ավելի վաղ սենատորները ԿԸՀ ղեկավար Ջինա Հասփելից սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության վերաբերյալ ստացած գաղտնի տեղեկությունների վերլուծությունից հետո հայտարարել էին, որ The Washington Post-ի սյունակագրի սպանության պատվիրատուն հենց արքայազն Մուհամադ բին Սալմանն է:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ