ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կարեն Աբրահամյանը՝ ԼՂՀ պաշտպանության նախարար

Կարեն Աբրահամյանը՝ ԼՂՀ պաշտպանության նախարար
15.12.2018 | 02:40

Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնից ազատել է Ղարաբաղի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Նոր նախարարը գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն է, որ գլխավոր շտաբի պետն էր: Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ