ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով
15.12.2018 | 17:31

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը արևելյան շրջաններում նույնքան կնվազի:


Երևանում` դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ անձրև:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ