ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ուիլյամն ու Քեյթը Սուրբ Ծնունդը կանցկացնեն Հարիի և Մեգանի հետ՝ թագուհու աչքի առաջ

Ուիլյամն ու Քեյթը Սուրբ Ծնունդը կանցկացնեն Հարիի և Մեգանի հետ՝ թագուհու աչքի առաջ
16.12.2018 | 12:30

Մեծ Բրիտանիայի միապետական ընտանիքի երիտասարդ ամուսնական զույգերը Սուրբ Ծնունդի օրը միասին կանցկացնեն Սենդրինգհեմում: Քենսինգթոնյան պալատից հայտնել են, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին կմիանան արքայազն Ուիլյամին և Քեյթին և տոնական օրը կնշեն թագուհու հետ Նորֆոլկում: Լուրը հաղորդվել է զույգերի տարաձայնությունների խոսակցությունների ֆոնին: Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի հարաբերությունները լարված են:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ