ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սալոմե Զուրաբիշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի լիազորությունները

Սալոմե Զուրաբիշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի լիազորությունները
16.12.2018 | 19:52

Սալոմե Զուրաբիշվիլին ստանձնել է նախագահի պարտականությունները՝ Թելավիում երդմնակալության արարողությամբ, որ անցկացվել է վրաց Բագրատունիների տոհմի Հերակլ Երկրորդ թագավորի նստավայրում՝ հազարավոր, այդ թվում՝ արտերկրյա, հյուրերի մասնակցությամբ: Երդմնակալությանը մասնակցելու համար Հայաստանից Թելավի է մեկնել նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ստանձնելով պաշտոնը՝ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե Թբիլսին շարունակելու է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը: «Որպես Վրաստանի նախագահ՝ ես, մեր ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի ու եվրոպացի ընկերների աջակցությամբ, կանեմ առավելագույնն՝ այդ գործըթնացին սատարելու համար», -հայտարարել է Զուրաբիշվիլին: Նա դիմել է Կրեմլին՝ կոչ անելով հարգել միջազգային իրավունքի նորմերը: «Ռուսաստանը պետք է գիտակցի՝ եթե ուզում է լինել միջազգային համայնքի լիիրավ անդամ և ցանկանում է բարելավել հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, պետք է ոչ թե խոսքով, այլ գործով ցույց տա, որ ճանաչում է միջազգային իրավունքի նորմերը, -հայտարարել է Վրաստանի առաջին կին նախագահն՝ ընդգծելով,- Ռուսաստանը օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսիան, և մենք դրա հետ չենք համակերպվելու»:


Ընդդիմությունը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն, իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Զուրաբիշվիլին ստացել էր քվեների 59,52 տոկոսը: Ցուցարարներն այսօր փորձել են Թելավիում բողոքի ցույց անցկացնել, սակայն, ոստիկանները փակել են քաղաք տանող ճանապարհները: Գուրջանիի շրջանում իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուք է արձանագրվել:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ