ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանի կաթողիկոսն օրհնել է ՀՀ նախագահին

Վրաստանի կաթողիկոսն օրհնել է ՀՀ նախագահին
17.12.2018 | 22:55

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս, պատրիարք Իլյա Երկրորդի հետ:


«Հուզիչ հանդիպում. օրհնություն Համայն Վրաստանի կաթողիկոս֊պատրիարք Իլյա Երկրորդից: Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության առիթով պաշտոնական ընթրիքին»,-ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ