ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրյուդոն մեկական բառով բնութագրել է Պուտինին և Թրամփին

Թրյուդոն մեկական բառով բնութագրել է Պուտինին և Թրամփին
17.12.2018 | 22:56

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բնութագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեկական բառով։ Վարչապետին առաջարկել են մասնակցել բլից-հարցմանը, որի ընթացքում նա պետք է կարճ պատասխաններ տար իրեն տրվող հարցերին։ ՌԴ նախագահին Թրյուդոն անվանել է «խնդրահարույց», ԱՄՆ նախագահին` «անկանխատեսելի»։

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ