ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մարուքյանը պնդում է՝ «ԲՀԿ-ի հիմնադրման ժամանակ եղել է հստակ կազմակերպված աջակցություն Քոչարյանի կողմից»

Մարուքյանը պնդում է՝ «ԲՀԿ-ի հիմնադրման ժամանակ եղել է հստակ կազմակերպված աջակցություն Քոչարյանի կողմից»
18.12.2018 | 12:29

Երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվեց, եղել է հստակ կազմակերպված աջակցություն Ռոբերտ Քոչարյանի կողմից` երեկ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ պնդեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը. «Բոլորս գիտենք, որ ԲՀԿ-ն, երբ հիմնադրվեց, եղել է հստակ կազմակերպված աջակցություն և միջամտություն նախագահականից՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից, նրա աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից, և ցուցակն է այնտեղ կազմվել։ Բազմաթիվ փաստարկներ կան մամուլում դրա հետ կապված, եթե ուզում են, մամուլում, թող այդ թերթերին ասեն՝ «հերքեք»։ Ես չեմ ընկնելու այդ դաշտ, թերթերից բաներ բերեմ։ Պարզ է, որ պետք է հերքեն»։ Ի պատասխան ԲՀԿ անդամ Գևորգ Պետրոսյանի բանավեճի առաջարկի` Մարուքյանը ասել է. «Դուք խառնել եք կալիբրները, Դուք մոռացել եք, որ երկրորդ քաղաքական ուժի չգիտեմ որերորդ համարն եք և Դուք ուզում եք բանավիճել երրորդ քաղաքական ուժի առաջին համարի հետ։ Եթե ձեզանից մարդ կա, որ կարող է ինձ հետ բանավիճել դա առաջին համարն է՝ Գագիկ Ծառուկյանը, եթե ուզում եք, պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած ժամի, ցանկացած ֆորմատով, կարող ենք շարունակել այն բանավեճը, որը կիսատ է մնացել։ Մի հատ հասկացեք, թե ում եք բանավեճի հրավիրել ու Ձեզ նայեք, տեսեք, Դուք էդ բանավեճի մակարդակի մեջ կա՞ք ու նոր բանավիճեք»։

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ