ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քաղաքական դաշտում բոլորը դիտորդի դերում են՝ լուռ հետևում են ԲՀԿ-ԼՀԿ վեճին

Քաղաքական դաշտում բոլորը դիտորդի դերում են՝ լուռ հետևում են ԲՀԿ-ԼՀԿ վեճին
18.12.2018 | 12:37

«Ժողովուրդը» գրում է. «Արդեն մի քանի օր է, համացանցում իսկական պատերազմ է ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև: Խորհրդարանում ներկայացված այս երկու կուսակցությունները միմյանց հասցեին ամենավերջին մեղադրանքներ են հնչեցնում: Գժտության պատճառն ԱԺ ընտրություններին մասնակից 11 ուժերի ղեկավարների բանավեճի ժամանակ Էդմոն Մարուքյանի և Գագիկ Ծառուկյանի միջև փոքր լեզվակռիվն էր. Մարուքյանի պահվածքը Ծառուկյանի համար անակնկալ է եղել:


Բանավեճից հետո Ծառուկյանը մի քանի լիդերի ներկայությամբ ասել է, որ Էդմոնը սխալ հարցադրումներ էր հնչեցնում, կտեսնեք նրա ապագան: Արդեն ընտրություններից հետո երկու կուսակցությունները թափով միմյանց դեմ են դուրս եկել: ԲՀԿ-ն կուսակցության մակարդակով հայտարարություն տարածեց, Էդմոն Մարուքյանն էլ տեսաուղերձով հանդես եկավ: Միաժամանակ մարտի են նետվել երկու թիմերը: Եվ հիմա մեծից փոքր յուրաքանչյուրն այս օրերին իր պարտքն է համարում ամենավերջին արտահայտություններով սևացնել «հակառակորդի» ղեկավարին: ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի վեճը շատ ձանձրալի է, հնչեցված մեղադրանքներն էլ վաղուց ի վեր հայտնի են ամենքին: Ժամանակը ցույց է տվել, որ նման դեպքերում թիմերը, սովորաբար, անմնացորդ նետվում են մարտի, մտնում անձնական դաշտ՝ ամենավերջին խոսքերը շռայլելով դիմացինի հասցեին, բայց վերջում հայտնվում անհարմար դրության առաջ, չեն կարող պարզճակատ նայել մեկմեկու, երբ ղեկավարները որոշեն հանկարծ հաշտվել: Այս պատմության մեջ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք. քաղաքական դաշտում բոլորը դիտորդի դերում են՝ ընդամենը հետևում են երկու կուսակցությունների մենամարտին, ու որևէ մեկը չի փորձում նրանց հաշտեցնել՝ թողնելով, որ վեճն ավելի թեժանա՝ իր անցանկալի հետևանքներով հանդերձ»:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ