Հայ-ռուսական համագործակցությունը սպառազինության մատակարարման հարցով շարունակվում է` ասուլիսում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Երկխոսությունը ինտենսիվորեն շարունակվում է, կարող եմ ասել, որ համագործակցությունը շարունակվում է», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։
Նա հրաժարվեց մեկնաբանել ԶԼՄ հրապարակումները, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո սպառազինության մատակարարումները դադարել են: