ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քննարկվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը վերացնելու հարցը

Քննարկվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը վերացնելու հարցը
18.12.2018 | 21:26

Իշխանությունը երեք փոխվարչապետի պաշտոնը շռայլություն է համարում, քննարկվում էառաջին փոխվարչապետի հաստիքը կրճատելու հարցը: Կառավարության աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը ասել է.


«Քննարկվում է երեքի փոխարեն երկու փոխվարչապետ ունենալու և առաջին փոխվարչապետի հաստիքը ընդհանրապես չունենալու տարբերակը։ Կան կարծիքներ, որ երեք փոխվարչապետը, ըստ էության, որոշակի շռայլություն է մեր պետական համակարգի համար»:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ