ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ն հավանության է արժանացրել Թուրքիա Patriot համակարգեր մատակարարումը

ԱՄՆ-ն հավանության է արժանացրել Թուրքիա Patriot համակարգեր մատակարարումը
19.12.2018 | 13:09

ԱՄՆ իշխանությունները համաձայն են Թուրքիային Patriot հակահրթիռային համակարգեր վաճառել` հաղորդում է Վաշինգտոնի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը: Անկարան 20 մեկնարկային սարքավորում, 80 որսացող հրթիռներ գնելու հարցում է արել:


Վաշինգտոնում ենթադրում են, որ պայմանագիրը կմեծացնի երկրի պաշտպանական հնարավորությունները և թույլ կտա պաշտպանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: Գործարքի գումարը 3.5 միլիարդ դոլար է:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ