ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Արևամարդը» հանդես է եկել Մոսկվայում, Ստեփանակերտում, Երևանում, այժմ՝ Գյումրիում

«Արևամարդը» հանդես է եկել Մոսկվայում, Ստեփանակերտում, Երևանում, այժմ՝ Գյումրիում
19.12.2018 | 22:44

Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին, Գյումրիի «ՍՏԻԼ» պատկերասրահում կբացվի Աշոտ Տաթևոսյանի «Արևամարդ» արտ-նախագծի հերթական ցուցադրությունը:

ՀՀ մշակույթի նախարարության և «Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի» համատեղ «Արևամարդ» առաջին արտ-նախագծի նախաձեռնողն ու կազմակերպիչը արվեստագետ Աշոտ Տաթևոսյանն է:

«Արևամարդը» շրջիկ ցուցադրություններով հանդես է եկել Մոսկվայում, Ստեփանակերտում, Երևանում, այժմ՝ Գյումրիում: Նախատեսվում է նաև այլ

քաղաքներում՝ ընդլայնելով ցուցադրությունների աշխարհագրությունը:

Արվեստագետ Աշոտ Տաևոսյանը Հայաստանի և Ռուսաստանի նկարիչների և ճարտարապետների միության անդամ է, մի շարք ճարտարապետական և մոնումենտալ աշխատանքների հեղինակ (Հայաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան):

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ