ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ գաղտնի նյութեր և չեմ գտել հետախուզական տվյալների բացակայություն

Նիկոլ Փաշինյան. Քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ գաղտնի նյութեր և չեմ գտել հետախուզական տվյալների բացակայություն
19.12.2018 | 22:49

«Նրանք, ովքեր ասում են, թե Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ՚` Դիլիջանում` «Ներուժ» ծրագրի բացումից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց. «Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձություների արդյունքում, նրանք ասում են, որ Սարգսյանն արդար դատավոր է և արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»։ Հարցին, թե դա նշանակու՞մ է, որ Կարապետյանն իր պարտականություններն ապրիլյան պատերազմի ժամանակ պատշաճ է կատարել, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, թե գնահատականեր տալ չի կարող՝ կրկնելով. «Գաղտնի նյութերին ծանոթանալով՝ այս պահի դրությամբ չեմ գտել տվյալ, որ մենք ունեցել ենք հետախուզական տվյալների պակաս»: Հարցին, թե ապրիլյան պատերազմը պայմանավորվա՞ծ պատերազմ էր, ինչպես պնդում էին ոմանք, Փաշինյանը պատասխանեց, թե այս ընթացքում բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք ստուգման կարիք ունեն:


«Ես գիտեմ, որ այդպիսի վարկած կա, եղել է, լայնորեն քննարկվել է, բայց մի բանում չկասկածեք՝ մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու մեզ համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն, եթե նույնիսկ դրանք առաջին հայացքից կարող են հակառակ տպավորություն թողնել», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ