Ռուս գործընկերները Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ երբեք չեն քննարկել ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների տեղակայման արգելքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ` Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարը։ «Նման ինչ-որ պայմանագիր նախկինում քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի գործընկերների հետ այդպեսի հարց չենք քննարկել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։