Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Սուրբ Ծնունդի իրական նպատակը նվերների փոխանակումը չէ, և հորդորել է այդ տոնը չվերածել «պերճաշուք իրադարձության»: Նա ասել է, թե «գովազդը մեզ ասում է միմյանց ավելի ու ավելի շատ նոր ընծաներ նվիրել»: «Բայց ո՞րն է այն տոնակատարությունը, որն Աստված սպասում է մեզանից: Սուրբ Ծնունդի խորհուրդն այն է, որ լսենք Աստծո անխոս ձայնը: Ես խնդրում եմ ձեզ՝ եկեք Սուրբ Ծնունդը չվերածենք «պերճաշուք իրադարձության», - նշել է Հռոմի պապը: Նա հիշեցրել է տոնի պատմությունը և երջանիկ Սուրբ Ծնունդ մաղթել բոլորին: