ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու մասին

Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու մասին
19.12.2018 | 22:57

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ ՀՀ-ն վարում է ինքնուրույն քաղաքականություն. «Իմ մոտ էլ հարց ծագեց: Անպայման առիթը կօգտագործեմ և մեր ռուս գործընկերներից կփորձեմ տեղեկություն ստանալ, թե կոնկրետ ինչի վրա է հիմնված այս տեղեկությունը: Ասել եմ, որ ՀՀ-ն ինքնուրույն քաղաքականություն է վարում, ու ես կարծում եմ, որ շատերն են դա տեսնում, եթե ոչ բոլորը: Հայաստանն այս քաղաքականությունը շարունակելու է»` ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունը, որ ՀՀ նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա դիմակայել ԱՄՆ շանտաժին ու ճնշումներին՝ ասաց Փաշինյանը:
Ճշտող հարցին՝ ՀՀ-ն դիտակում է ամերիկյան զենք ձեռք բերելու հեռանկարը, Փաշինյանն ասաց. «Բոլտոնը եկավ, առաջարկ եղավ: Դա հայտարարություն էր: Մենք որևէ կոնկրետ հնարավորություն և առաջարկություն այս պահին չենք տեսնում»:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ