ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը՝ Լուկաշենկոյին

Փաշինյանը՝ Լուկաշենկոյին
19.12.2018 | 22:58

«Այդ խոսակցությունը շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում»` լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին:


«Հավաստիացնում եմ, որ պարոն Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են կոնկրետ և սպառիչ պատասխաններ ու տպավորություն ունեի, թե բավարարված է այդ պատասխաններով, հետո ինչ է տեղի ունեցել, անկեղծ ասած, չգիտեմ», - ասաց նա: Նա ընդգծեց, որ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ գագաթաժողովից վերադառնալուց հետո իրեն լրագրողների կողմից բազմիցս հարցեր են ուղղվել, թե ինչ է այնտեղ քննարկվել, մինչդեռ ինքը կոռեկտ չի համարել բարձրաձայնել փակ դռների հետևում տեղի ունեցած խոսակցությունը. «Ես ասել եմ, որ բավարարված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ և այդ խոսակցությունը շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն, և բավարարվելու համար դեռ երկար խոսեն այդ մասին», - ասաց Փաշինյանը: Անդրադառնալով Լուկաշենկոյի հարցին`, թե ինչո՞ւ Փաշինյանը ՌԴ նախագահի առաջ չի դնում Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը՝ Փաշինյանն ասաց. «ՌԴ նախագահի հետ մեր շփումներում հարցը բարձրացվել է»:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ