Հայաստանը հետևողականորեն կառուցում է իր միջազգային հարաբերություններն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքով` ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ «Մենք որևէ պետության հետ հարաբերություններ չենք կառուցում մեկ այլ պետության հետ հարաբերությունների հաշվին կամ ի վնաս դրանց։ Այս մոտեցումն այսուհետ ևս դրված է լինելու մեր արտաքին քաղաքականության հիմքում», - ասել է Աննա Նաղդալյանը։
ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան հուսով է, թե Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա` ԱՄՆ-ի կողմից շանտաժին և ճնշումներին դիմակայելու համար, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: